«Ժամանակ». Մետրոպոլիտենի գործի վիժեցման հետեւում եւս կանգնած է Վանեցյա՞նը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ Երեւանի մետրոպոլիտենում չարաշահումների վերաբերյալ մեր հրապարակումից հետո ԱԱԾ-ն խոշորածավալ ստուգումներ սկսեց մետրոյում։

Խոսք էր գնում խոշոր չարաշահումների մասին, եղան ձերբակալություններ, հարցաքննություններ, սակայն անցել են ամիսներ, ու ոչ մի խոսք, բացահայտում չկա իրականացված չարաշահումների մասին։ Փոխարենը շատ գրագետ «զոհաբերեցին» մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանին, որպեսզի հանրությունը, վարչապետը առժամանակ մոռանան այս չարաշահումների օջախի մասին։

Մեր տեղեկություններով՝ մետրոպոլիտենի չարաշահումների գործի վիժեցման հետեւում եւս կանգնած է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում