Վանաձորում վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 04:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոցում՝ մարզադաշտի մոտակայքում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում Է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:21-ին, մարվել՝ 07:30-ին: Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (մոտ 30 քմ):