Սամվել Բաբայանի կուսակցության հիմնադրումը իրարանցո՞ւմ է առաջացրել Արցախում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սամվել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում, քանի որ, մեր աղբյուրների պնդմամբ, Բաբայանն իր այս քայլով հասկացնում է, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցում:

Մեր տեղեկություններով` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումը, և իշխանություններն անում են հնարավորը՝ երկարաձգելու այդ քննարկման ժամկետը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը պարզաբանել է. «Եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել»: Արցախում, ըստ նրա, քաղաքական քարտեզն է վերաձևավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: