Երևանը ԱՊՀ-ում աշնանային ճանապարհորդությունների համար լավագույն 3 քաղաքների եռյակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1
«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է աշնանը ճանապարհորդելու և հանգստանալու համար ԱՊՀ լավագույն քաղաքների ցանկը։ Աշնանը ճանապարհորդելու համար լավագույն եռյակում են Մինսկը, Աստանան և Երևանը:

Բացի այս երեք քաղաքներից՝ լավագույն տասնյակում են ներառված նաև Ալմաթին, Բաքուն, Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը, Դուշանբեն և Աշխաբադը:

Զբոսաշրջային պորտալը նաև նշում է, որ ամենամատչելի տուրը ԱՊՀ տարածքում դեպի Ղրղզստան և Ուզբեկստան տուրերն են, շաբաթ-կիրակի օրերի համար ամենահայտնին դեպի Մինսկ և Երևան տուրերն են, իսկ «շոպինգի» համար՝ Աստանա և Բաքու։