«Մարշալ Բաղրամյան» կայարանում շարժասանդուղքների չնախատեսված խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

մետրո

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում, տեղեկացնում է Երևանի մոտրոպոլիտենը։

«Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։

Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա», - ասվում է պետրոպխոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։