Մանվել Գրիգորյանը կրկին չի ներկայացել իր և կնոջ գործով դատական նիստին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մանվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Դատական այս նիտին ևս Մանվել Գրիգորյան ներկա չէր առողջական խնդիրների պատճառով։

Նշենք, որ հուլիսի 2–ից ի վեր՝ համալիր միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո, Մանվել Գրիգորյանը չի ներկայանում դատական նիստերին։

Հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։