Վերաքննիչն առանց քննության թողեց Աննա Դանիբեկյանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՔՈչարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Այդ մասին  տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատավոր Արղամանյանի մեկնաբանմամբ՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ քրեկան դատարանի կողմից նրա նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը։