Հայկական համարանիշներով մեքենայի վթարի հետևանքով Ղրիմում 3 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակություն

Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի «Տավրիդա» ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

«Lada Priora և KIA Optima մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին»,- տեղեկացնում է Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ականատեսների` KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում:

Վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, հինգը վիրավորվել է:

Lada Priora-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, բախվելով KIA -ին: