ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախարար Սերգեյ Լավրովի բանաստեղծությունը, որն ավելի վաղ հրապարակվել էր «Ռուսական պիոներ» ամսագրի կայքում։
Բանաստեղծությունը կոչվում է «Կրակոց տայգայում»։ Լավրովն այն գրել է խմբագրության խնդրանքով` ամսագրի «Ծուխ» կոչվող համարում տպագրելու համար:
Սա Լավրովի առաջին ստեղծագործական փորձը չէ, սակայն։ 2015 թվականին տպագրվել են նրա մի քանի բանաստեղծություններ ևս, որոնք նա գրել էր մոտ 20 տարի առաջ:
Հեռավոր 1994 թվականին էլ լույս է տեսել Լավրովի` ընկերոջը` Վիտալիյ Չուրկինին նվիրված բանաստեղծությունը:
Նշենք, որ Լավրովը նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հիմնի հեղինակն է, հայտնում է РИА Новости-ն: