Բաղրամյան 26-ում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է նիստին Հայաստան ժամանած երկրների ղեկավարներին՝  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։ Նիստին մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Արարողակարգային դիմավորումից, լուսանկարվելուց հետո, պետությունների առաջնորդները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Բաղրամյան 26-ում մասնակցությամբ նիստը մեկնարկել է։

ԵԱՏՄ նիստի օրակարգում, ինչպես արդեն նշել ենք, ընդգրկված է 19 հարց, որոնցից 3-ը կքննարկվի նեղ կազմով, 16-ը՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ՝ 2018 թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020 թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

Նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր է: