Հայ մասնագետները շարունակում են հումանիտար գործընթացի առաքումը աշխարհում․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«Սիրիայի խաղաղ բնակչության, մասնավորապես՝ հայ համայնքի համար հումանիտար առաքելությունը մեծ նշանակություն ունի ինչպես տարածքների ականազերծման, այնպես էլ իրազեկման առումով։ Եվ մեզ համար կարևոր է այն հանգամանքը, որ մեր գործընկերները դա գնահատում են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայկական հումանիտար առաքելություն իրականացնող խմբի՝ սեպտեմբերի 20-27-ը Սիրիա կատարած այցին:

Ըստ խոսնակի՝ Հայաստանի հումանիտար առաքելությունը կարևորում է նաև Լիբանանը: «Վերջերս Լիբանանի պաշտպանության նախարարը կարևորեց Հայաստանի հումանիտար առաքելության նշանակությունը տարածաշրջանի խաղաղության իրականացման գործընթացում: Մեզ համար կարևորն այն է, որ հայ հումանիտար մասնագետները շարունակում են խաղաղության, հումանիտար գործընթացի առաքումն ամբողջ աշխարհում»,- նշեց խոսնակը: