Պուտինն ասաց, թե երբ Ռուսաստանը զորքերը դուրս կբերի Աբխազիայից և Հարավային Օսիայից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«Ռուսաստանն ինքն է որոշում կայացնելու Աբխազիայում և Հարավային Օսիայում իր ռազմակայանների մնալու մասին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

   ՌԴ նախագահը երեքշաբթի ժամանել է Երևանում անցկացվող ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովին: Միջոցառման մեկնարկից առաջ վրացի լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահին հարցրել են, թե երբ է Ռուսաստանը դուրս բերելու իր զորքերը «գրավյալ տարածքներից»:

«Երբ մենք նման որոշում կընդունենք», - պատասխանեց ՌԴ նախագահը:

 Վրաց լրագրողի հարցին, թե երբ Ռուսաստանը կսկսի կատարել 2008-ին իր ստանձնած պարտավորությունները, Պուտինն ասաց. «Մենք միշտ կատարում ենք մեր պարտավորությունները»: