Երևանում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովը պատմություն կմտնի․ «РИА Новости»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

 

1
«РИА Новости»-ը գործակալությունը անդրադարձել է Երևանում անցկացվող ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին՝ այն որակելով որպես պատմական իրադարձություն։ 

«Յուրահատուկ պայմանագիր Սինգապուրի հետ, պատմական իրադարձություն Իրանի համար և Արևմուտքի հիվանդագին արձագանքը Սերբիայի և արևելյան գործընկերների միջև սպասվող համաձայնագրերին. ՀՀ մայրաքաղաքում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովն արդեն իսկ շատ նորություններ է բերում: Գագաթնաժողովին մեծ ուշադրություն է հատկացվում ևս մեկ պատճառով՝ ԵԱՏՄ-ն շուտով կդառնա 5 տարեկան»,-գրում է ռուսական գործակալությունը:

1

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ, բացի միության անդամ երկրների ղեկավարներից, Երևան են ժամանել նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, և որ, այդուամենայնիվ, Երևանում առանձնահատուկ անհամբերությամբ սպասում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ինչ Հայաստանում տեղի է ունեցել, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը», երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել կա՛մ Ռուսաստանում, կա՛մ միջազգային հարթակներում: Այդ իսկ պատճառով Պուտինի ներկայիս այցին սպասում էր թե՛ քաղաքական էլիտան, թե՛ հասարակ քաղաքացիները, որոնց համար Ռուսաստանի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է»,- գրում է «РИА Новости»-ն:

1
«Նոր հյուրեր, հին թեմաներ» ենթաբաժնում հոդվածագիրն անդրադառնում է  նաև «The Washington Post»-ի հրապարակմանը՝ նշելով, որ Երևան պետք է ժամաներ նաև Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն նա հրաժարվել է՝ իմանալով, որ նույն հարթակում է լինելու Պուտինի հետ:

1

Հոդվածագիրը հիշեցնում է, որ գագաթնաժողովին սպասվում են առևտրային նոր համաձայնագրեր Սինգապուրի և Իրանի հետ։ Հոկտեմբերին ուժի մեջ կմտնի նաև Չինաստանի հետ համաձայնագիրը, որով կպարզեցվեն առևտրային գործընթացները ԵԱՏՄ երկրների և Չինաստանի միջև:

ԵԱՏՄ օրակարգում է նաև առևտրի ազատականացումն Իսրայելի հետ, իսկ մինչև տարեվերջ սպասվում է նաև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքում Սերբիայի հետ, որից հետո սերբ արտահանողները կկարողանան ԵԱՏՄ երկրներ արտահանել սերբական կոնյակ, ծխախոտ, այծի ու ոչխարի պանիր: