Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածք պետք է ձևավորվի 2025 թվականին․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Հանդես գալով ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է․
«ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացը նպաստում է մասնակից պետությունների տնտեսությունների աճին, բարձրացնում է մեր քաղաքացիների կյանքի որակը։ Նշեմ, որ շարունակում է աճել ԵՏՄ անդամ երկրների Համախառն ներքին արդյունքը, մեծանում է արդյունաբերական արտադրանքի ծավալը»։

Նիստի կարևոր արդյունքներից մեկը ՌԴ նախագահը համարեց ԵՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի հաստատումը։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի ԵՏՄ-ի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի վերաբերյալ համաձայնագիրը: «Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածք պետք է ձևավորվի 2025 թվականին՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ստեղծման հետ միաժամանակ։ Առաջին հերթին պետք է ավարտել գազի տարանցման վերաբերյալ օրենսդրությունների նույնականացման գործընթացը»,- հայտարարեցՌԴ նախագահը։