Տղամարդը շինանյութի խանութից գողացել էր էլեկտրական մետաղասղոցի 10 սկավառակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցից բերման են ենթարկել 54-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ օգոստոս ամսին Եղբայրության փողոցի շինանյութի խանութից գողացել է էլեկտրական մետաղասղոցի 10 սկավառակ։ Հայտնել է նաեւ, որ Երեւան քաղաքի տարբեր վայրերից կատարել է այլ գողություններ եւս: Ոստիկաններին այս պահի դրությամբ հայտնի տվայլներով՝ նա օգոստոս ամսին շինանյութի խանութներից երկու գողություն եւ մեկ գողության փորձ է կատարել։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: