ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հրապարակել Ղրիմում հայկական համարով մեքենայի վթարից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

շտապ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին «Տավրիդա» ավտոճանապարհի 76-րդ կմ-ին (Պրիմորսկի բնակավայրի մերձակայքում) տեղի է ունեցել «Lada Priora» և հայկական պետհամարանիշներով «KIA Optima» մեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար։

Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների՝ վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Նրանց թվում՝ «Lada Priora»-ի վարորդը (ՌԴ քաղաքացի)։ Նշյալ մեքենայի մեջ գտնվող զոհված երկու քաղաքացիների ինքնությունը ճշտվում է։

Հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց թվում՝ «Kia Optima»-ի ուղևոր հանդիսացող երկու հայազգի ՌԴ քաղաքացի (ծնված՝ 1971թ․-ին և 1989թ․-ին)։

Ըստ նախնական տվյալների՝ ավտոճանապարհին «Lada»-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «KIA» մակնիշի մեքենային:

Ավելի վաղ, հղում անելով Ղրիմի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հայտնել էինք, որ Ղրիմի Պրիմորսկի բնակավայրի «Տավրիդա» ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել:

Ըստ ականատեսների` «KIA Optima»-ն գրանցված է եղել Հայաստանում: