Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 23-ը ռուսաստանցիներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

բակո

Ռուսաստանի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2019-ի հունվարից ավելացել է 30,613 մլրդ դոլարով: Այս մասին վկայում են Bloomberg-ի միլիարդատերերի ցանկի տվյալները:

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանցից կազմված ցուցակում 23-ը ռուսաստանցիներ են:

Առաջատար դիրքեր են զբաղեցրել Интеррос ներդրումային ընկերության սեփականատեր Վլադիմիր Պոտանինը՝ 24.3 մլրդ դոլար կարողությամբ, «Նովատեկ» ընկերության հիմնական բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը ($23,1 մլրդ), Universal Cargo Logistics Holding-ի սեփականատեր Վլադիմիր Լիսինը ($20,4 մլրդ), Ալեքսեյ Մորդաշովը ($18,7 մլրդ), Գենադի Տիմչենկոն ($17,4 մլրդ), Ռոման Աբրամովիչը ($15.1 մլրդ):