Թբիլիսյան խճուղում ավտովթարի հետևանքով տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 1-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի (վարորդ՝ Տեմսիկ Վ., ծնված 1947 թ.) ավտոմեքենան բախվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Անդրանիկ Մ., ծնված 1966 թ.): «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: