Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը դատավճիռ չպետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Նախագծի նախնական տարբերակում կետեր կային, որ բացարձակ ընդունել չէին  մեզ համար, ու մենք պահանջեցինք, որ ներկայացվող նախագիծը ոչ թե դատավճիռ, այլ կասկած արտահայտող փաստաթուղթ պետք է լինի։ 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ լիազորությունները դադարեցնելու ԱԺ ներկայացված նախագծին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը

«Երբ ծանոթացանք նախագծի խմբագրված տարբերակին, տեսանք, որ դրանից հանվել է դատավճռային տրամաբանությունն ու առաջին պլան է բերվել առերևույթ խախտումների մասին խոսքը։ Հետևաբար՝ ասացինք կողմ ենք, որ հարցը քննարկվի ՍԴ-ում ու ՍԴ-ն ինքը որոշի՝ արդյո՞ք իր դատավորը կարգապահական խախտում թույլ է տվել, թե՞ ոչ»,- նշեց նա։