Ղազախստանի նախագահը Տիգրան Սարգսյանին պարգևատրեց «Բարեկամության» շքանշանով

ԵՐԵՒԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐ,  24News

Սարգսյան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ժամանակ «Բարեկամության» շքանշանով պարգևատրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ , ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի կայքից։ 

«Բարեկամության» շքանշանը Ղազախստանում տրվում է այն անձանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության ու համագործակցության ամրապնդման գործում։