«Փաստ». Վարկերին դեմ արտահայտվող իշխանությունը վերցնում է հերթական վարկը՝ մոտ 250մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

.

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։ Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: