Վայոց Ձորի Մալիշկա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

.

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 01:22-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչն անկողնուց ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ռաֆիկ Կ.-ի (ծնված 1955 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: