Երևանում և Բյուրեղավանում 7 հրդեհ է բռնկվել. ներգրավվել է 7 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

հրդեհ

Հոկտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Հրդեհներ են բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: