ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայփոստը» մասնավորեցման ծրագրի ցանկից հանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ԱԺ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: 99 պատգամավոր նախագծին կողմ քվեարկեց, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:

Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները: