ԱԺ խմբակցություններում փորձագետների թիվն կավելանա․ Արման Աբովյանի նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արման

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը:

Արման Աբովյանը նախածիը ներկայացնելիս նշել էր, որ, կարգավորման համաձայն, եթե խմբակցության անդամները 14-ից ավելի են, ապա փորձագետների թիվը 4 է։ Պատգամավորն առաջարկել էր խմբակցություններում ավելացնել ևս 1-ական փորձագետի հաստիք՝ որպես առաջարկի հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ այնպիսի իրավիճակում են, որ օրենսդրական նախաձեռնությունները շատ են և  որակապես տարբերվում են նախկիններից, իսկ փորձագետները ֆիզիկապես չեն հասցնում այդ ծավալի օրենքների շուրջ աշխատել: 

Օրենքի նախագիծն ընդունվել էր 81 կողմ, 4 դեմ և 23 ձեռնպահ ձայներով: