ԱԺ-ն չի որոշողը՝ Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Գագիկ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը,  անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում է  ունեցել, հայտարարել է, որ նման հարց չի քննարկվել: 

«Պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խմբակցության ներսում նախագիծը քննարկվել է, ու քանի որ հիմնավորումները շատ թույլ են, որոշել են չմասնակցել քվեարկությանը:

«Ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում»,-ասել է Ծառուկյանը: