Փաշինյանը «Զվարթնոց» օդանավակայանում ճանապարհել է Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Վլադիմիր Պուտինին ճանապարհել է օդանավակայանում։

«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին:

Հ. Գ. ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»: