Բակո Սահակյանը ստորագրել է մի քանի օրենքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական  կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: