«Շարլ»․ Լոս Անջելեսում տեղի կունենա շանսոնյեին նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Շարլ
Asbarez.com-ը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերին Լոս Անջելեսում:

Մյուզիքլում ներկայացված է լեգենդար երգչի ստեղծագործական ուղին`անձնական և մասնագիտական ոլորտներում երգչի շարունակական պայքարը մինչև Ֆրանսիայում, ապա նաև ողջ աշխարհում փառքի գագաթնակետին հասնելը: Մյուզիքլում հնչելու են շանսոնյեի ավելի քան 15 սիրված երգեր:

«Շարլ» մյուզիքլի հեղինակը ամերիկաբնակ Թալին Բաբայանն է։ Վերջինս, հավաստի աղբյուրներին հղում անելով, ներկայացրել է հայտնի շանսոնյեի չտպագրված երկու ինքնակենսագրականները: Մյուզիքլի տևողությունը 90 րոպե է։

«Շարլ» մյուզիքլում երաժշտի կերպարը կմարմնավորեն ամերիկաբնակ Մորիս Սուջյանը և Բերնարդ Բայերը, իսկ Էդիթ Պիաֆի դերում հանդես կգա դերասանուհի Մարիետ Սուջյանը:

Մյուզիքլի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Հոլիվուդի «The Hotel Café» կենտրոնի բեմում: