Ուզբեկստանը կարող է միանալ ԵԱՏՄ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանն իր երկրի միանալու հարցը։

«Մենք դա գիտենք, հայտարարվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել, այժմ քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,- ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի խորհրդարանի նախագահ Նուրդինժոն Իսմոյիլովի հետ հանդիպման ժամանակ:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնության հասնելու գործընթացը չի ձգձգվի, եւ Ռուսաստանն ու Ուզբեկստանը հնարավորություն կունենան համագործակցել միության շրջանակում և որ ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության համար եւ կվերացնի խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում:

«Մենք պատրաստ ենք մասնակցել Օլիյ մեջլիսի ընտրությունների ժամանակ մոնիթորինգային առաքելությանը, եթե նման հրավեր լինի»,- հավելել է Մատվիենկոն:  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: