Քաղաքացին ատրճանակն ու նռնակը կամավոր ոստիկաններին է հանձնել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Վարչական տարածքում ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, 1-02 է զանգել Մարկվարտի փողոցի մի բնակիչ և հայտնել է, որ տանը զենք-զինամթերք կա, ուզում է հանձնել:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին ներկայացրել է թմբուկավոր ատրճանակ` առանց գործարանային համարի, նռնակ` առանց պայթուցիչի և մեկ պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: