Մակունցը խոսել է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու ԲՀԿ-ի դիրքորոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

լիլիթ մակունց

ԲՀԿ-ն չի ասում, որ կողմ կամ դեմ է քվեարկելու ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

«Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: ԲՀԿ-ն ոչ թե ասում է, որ դեմ կամ կողմ են քվեարկելու, այլ նախընտրում են առհասարակ չմասնակցել քվեարկությանը», - ասաց Մակունցը:

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը ՍԴ տիրույթում է, հետևաբար ԲՀԿ-ն որոշել է չքվեարկել նախագծին: