Եղեգնաձորում ՊՆ փոխգնդապետի ծեծի առթիվ ձերբակալվել է նախկին մարզպետի օգնականի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

Եղեգնաձորում ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով»,-ասաց Նաիրա Հարությունյանը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքում, շենքերից մեկի բակում վիճաբանության ժամանակ Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Դեպքին մասնակցություն է ունեցել նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: