NBC հեռուստաալիքի լրագրողի վրա Սպիտակ տան առաստաղից մուկ է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

NBC հեռուստաալիքի լրագրող Պիտեր Ալեքսանդրի վրա Սպիտակ տան առաստաղից մուկ է ընկել։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում:

«Այլ լուրերի մասին. Սպիտակ տան առաստաղից մուկը բառացիորեն ընկավ ու վայրէջք կատարեց ծնկներիս վրա»,- գրել է նա:

Դեպքին ականատես մյուս լրագրողները, հաստատելով վերջինիս խոսքը, մեկնաբանություններում լուսանկարներ և տեսանյութ են կցել: Հրապարակված տեսանյութից և լուսանկարներից պարզ է դարձել, որ լրագրողները տարբեր կերպ են արձագանքել զավեշտալի պատահարին. մեկը փախել է, մյուսը սկսել է կենդանուն որոնել, մեկ ուրիշն էլ շարունակել է աշխատանքը՝ ասես ոչինչ էլ չի եղել: Լրագրողներից մեկը նույնիսկ թղթի վրա գրել է «օգնություն» և փակցրել դռանը: