ՊԵԿ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ հարկային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ: Այս 28 տարիների ընթացքում հարկային ծառայությունը հաղթահարել է համակարգին ու ժամանակին բնորոշ մարտահրավերները՝ առաջնորդվելով հիմնական սկզբունքով՝ ապահովել քաղաքացիների և ներդրողների համար վստահելի, գործընկերային միջավայր։

Ստեղծման օրվանից առ այսօր առաջ են եկել համակարգի զարգացմանն ուղղված նոր ու հավակնոտ գաղափարներ։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք իրագործել Հայաստանի Հանրապետության և մեր համակարգի զարգացմանն ուղղված բոլոր նպատակներն ու գաղափարները: Համոզված եմ` կհաղթահարենք բոլոր դժվարությունները՝ ունենալով մեկ ընդհանուր նպատակ՝ կառուցել ուժեղ և վստահելի համակարգ։

Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ աշխատանք»: