Ռոնալդուի ռեկորդը․ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո՝130 գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Յուվենթուսը» 3:0 հաշվով առավելության է հասել «Բայերի» նկատմամբ: Թուրինցիների 3-րդ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն: Այս գոլը պորտուգալացի հարձակվողի համար 127-րդն էր այս մրցաշարում:

Ռոնալդուն այս ցուցանիշով թարմացրեց իր ռեկորդը (Մեսսին խփել է 112 գոլ):

Բացի այդ, «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը թույլ տվեց Ռոնալդուին գրանցել ևս մեկ խելահեղ նվաճում: Պորտուգալացին Չեմպիոնների լիգայում ունի 102 հաղթանակ: Նա այս ցուցանիշով դարձավ բացարձակ առաջատար՝ առաջ անցնելով իսպանացի Իկեր Կասիլյասից, ում հաշվին գրանցված է 101 հաղթանակ:

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացրած մրցումներում դարձել է 130 գոլի հեղինակ: Նա գրավել է 33 տարբեր թիմերի դարպասները, ինչը նույնպես ռեկորդային է: