Գարիկ Սարգսյանն իր մարզում չի կարողանում կարգուկանոն հաստատել. Անի Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Որպես Ազգային ժողովի պատգամավոր դիմելու եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի պարոն Պապիկյանն ինձ տրամադրի այն որոշումը, ինչի հիման վրա դադարեցվել է Նորաշենի համայնքապետի լիազորությունները։ 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Հաշվի առնելով, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մինչ այս պահը շարունակում է պաշտոնավարել, հետևաբար նման մարզպետ ունենալու հանգամանքը իշխանություններին չի մտահոգում։ Փաստն այն է, որ Գարիկ Սարգսյանը չի կարողանում կարգուկանոն հաստատել իր մարզում։ Մտահոգություններ կան, որ պարոն Սարգսյանը շատ է միջամտում համայնքների ինքնակառարմանը»,- նշեց Սամսոնյանը։