Էկոնոմիկայի նախարարի նախագահությամբ անցկացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը:

Նախարարը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված երկխոսության նման ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված եւ գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առեւտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-երի կողմից արտահանման հետ կապված եւ արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման եւ այլ հարցեր:

Նիստին քննարկվել են նաեւ խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի եւ «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից բարձրացված` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաեւ հարկային վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:

Նախարարի առաջարկությամբ որոշվել է ներկայացված խնդիրներին անդրադառնալ նաեւ դրանց վերաբերյալ այլնըտրանքային ձեւաչափերով քննարկումների շրջանակներում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news