Սուրեն Պապիկյանը կմասնակցի «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

սուրեն պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Նախարարը կմասնակցի հոկտեմբերի 2-5-ը  Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել է ՌԴ կառավարության կողմից՝  ՌԴ էնեգետիկայի նախարարության ղեկավարմամբ

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովը հարթակ է քննարկելու էներգետիկ բնագավառի մարտահրավերները, զարգացման արդիական խնդիրները։ Համաժողովի ընթացքում կարծարծվեն էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթ-նավթամթերքի, ատոմային էներգետիկայի, էներգախնայողության և էներգարդյունավետությանը վերաբերող  թեմաներ։