ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մայիսին կոշտ վայրէջքի ժամանակ բռնկված SSJ100 օդանավի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին:
Դենիս Եվդակիմովին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկուսից ավելի մարդկանց մահվան» հոդվածով:
Աղբյուրի փոխանցմամբ հքետաքննության տվյալներով՝ հրամանատարը «կոշտ վայրէջք իրականացրել», իսկ նրա հետագա գործողությունները, որոնք խախտել են «սահմանված կանոնները» հանգեցրել են օդանավի բռնկմանը:
Եվդակիմովը չի ընդունել իր մեղքը, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել են ազատազրկման հետ կապ չունեցող միջոց: Այս մասին գրում էТАСС գործակալությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի տեղին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ թռիչքի մեկնարկից րոպեներ անց վթարային վայրէջք իրականացնելու պահին հրդեհվել էր Մոսկվայից Մուրմասնկ ուղևորվող օդանավը, 41 մարդ մահացել էր: