Քոչարյանը՝ որպես քաղաքական կերպար գոյություն չունի, վերադառնալու շանս չունի. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերն է, ու Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է այդ մասին»,- 24News֊ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորհիսյանն՝ ավելացնելով՝ բնական է, նորմալ է, որ լինելով Հայաստանում՝ ՌԴ նախագահը հանդիպել է իր ընկերոջ կնոջը։ Քաղաքական մեսիջ կամ ենթատեքստ, նշեց նա, դրա տակ տեսնել չի ուզում։

«Քոչարյանը՝ որպես քաղաքական կերպար, գոյություն չունի,  վերադառնալու շանս չունի։ Չնայած, որ մեր իշխանությունները, անընդհատ նրա մասին խոսելով, կենդանացնում ու վերակենդանացնում են թեման։ Բայց ես կարծում եմ, որ Քոչարյանի քաղաքական դարն անցել է, ու այժմ մենք պետք է խոսենք ապագայի մասին»,֊ ընդգծեց Գորգիսյանը։