Թովմասյանի հարցում ԼՀԿ-ի ու «Իմ քայլի» շահերը համընկնում են, բայց սխալ է նույնականացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Քաղաքական գործընթացները կարող են այնպես գնալ, որ մի պահ որոշակիորեն համընկնեն և՛ իշխանության, և՛ ընդդիմության շահերը։ Թե մեր քաղաքական օրակարգերն որքանով են ձեռնտու իշխանություներին, կամ որքանով են համաընկնում, դա ուղղակի զուգադիպություն է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորն ասել է, որ «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացում աջակցում են իշխանությանը՝ պարզելու կա՞ թերացում ՍԴ-ի աշխատանքում, թե ոչ։ 

«Եթե կա իրավական գործընթաց, որը տեղավորվում է օրենքերի շրջանակում, մենք պատրաստ ենք աջակցել իրավական գործընթացին՝ հասկանալու համար կա՞ խախտում։ Եթե չկա, անցնենք առաջ։ Ես հույս ունեմ, որ սա քաղաքական հարց չէ, իրավական հարթության վրա է։ Մենք որևէ քաղաքական ենթատեքստ չենք տեսնում։ Եթե հետագայում նման բան պարզվի, ԼՀԿ-ն կանի համապատասխան հայտարարություն ու գործողություններ»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ ՍԴ դատավորները պետք է որոշեն Հրայր Թովմասյանն արել է կարգապահական խախտում, թե՝ ոչ։  

Առավել մանրամասն՝ դիտեք ստորև ներկայացվող տեսանյութում։