«Ժամանակ» «Արդշինբանկը» գույքագրում է անում «Սանիթեքում». պատրաստվում է սանանկացմա՞նը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սանիթեք

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Արդշինբանկի» աշխատակիցները գույքագրում են իրականացնում «Սանիթեք» ընկերությունում՝ հաշվառելով ավտոմեքենաները, օժանդակ տեխնիկան և նույնիսկ ձմեռվա համար ձեռք բերված տեխնիկական աղը:

«Սանիթեքի» վարկային պարտավորությունը «Արդշինբանկի» նկատմամբ կազմում է 8 մլն դրամ, և բանկը, հավանաբար, պատրաստվում է «Սանիթեքի» սնանկացմանը: Այս բանկի անունը կապվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: