«Ժողովուրդ». ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի. առաջնայինն Ամուլսարի հարցն է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ամուլսար

«Ժողովուրդը» գրում է․ «Խորհրդարանում գործող քննիչ հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի նա­խաձեռնությամբ: Հենց այդ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ կգլխավորի հանքարդյունաբե­րության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգող այս հանձնաժողովը:

Առաջնայինն ու առանցքայինը հենց Ամուլսարի հարցն է լինելու: Դոնթի բանաձևով այստեղ 18 անդամներից 12-ը իշխող «Իմ քայլից» կլինեն, 4-ը՝ ԲՀԿ-ից և 2-ը՝ «Լուսավոր Հայաստանից»: Հանձնաժո­ղովի ստեղծման հարցն այսօրվա նիստի օրակարգում է, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ մինչև երեկ ուշ երեկո ամբողջական կազմը հստակ չի եղել:

Միայն ԲՀԿ-ն է որոշել՝ հանձնաժողովում կընդգրկվեն Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ստեփանյանն ու Հրանտ Մադաթյանը, ովքեր, թերևս, լավատեղյակ են այդ ոլորտի խնդիրներին: «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Կարեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացել են պատասխանել, թե ովքեր են ներ­կայացուցիչներն իրենց թևերից»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: