Անփութությամբ պատրաստված փաստաթուղթ ԱԺ-ի կողմից՝ ՍԴ-ին․ Էդգար Ղազարյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

աժ

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Facebook-յան էջում տեղադրել է ԱԺ-ի կողմից ուղարկված գրության լուսանկարը՝ գրելով.

«Սիրելի՛ ընկերներ, սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:

Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»: