Կառավարությունը «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ին տրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երկարաձգեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Կառավարությունը «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊ ընկերությանը տրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երկարաձգեց՝ 2020 թվականի փոխարեն դրաձնելով 2021 թվական:

Ընկերությունը Արագածոտնի մարզում կառուցում է գործարան տրիկոտաժի արտադրության համար: Առաջին փուլով ներմուծվել է հումք, որի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 286.5 մլն դրամ: 

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 300 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ և իրականացվել 181.2 մլն դրամի ներդրում: