Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Բարհամ Սալեհին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։