Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից.Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

սասուն միքայելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արած արտահայտության համար ներողություն է խնդրում նույն խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Հարցին, թե առաջարկով հանդես չի՞ գալու, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի և քննեն Անդրանիկ Քոչարյանի վարքը, Սասուն Միքայելյանն ասաց, որ արդեն պատասխանել է հարցին:

Դիտարկմանը, թե արարքը դատապարտելի չէ՞, Սասուն Միքայելյանն ասաց.«Դատապարտելի է, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»: