Հոկտեմբերի 3-ից 19:00-9:00-ը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահմանը բաց կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Իրան

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը հուլիսի 27- ից երկկողմանի փակ էր՝ շինարարական աշխատանքների եւ անվտանգության նկատառումներից ելնելով: Վարորդներին առաջարկվում էր նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի  3-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 19:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00-ը, տվյալ ճանապարհահատվածը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց կլինի: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր եւ պահպանել երթեւեկության կանոնները:

Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածում իրականացվել են հողային աշխատանքներ,տեղադրվել է ճանապարհածածկի ներքին շերտ: Ճանապարհի հիմնանորոգման հիմնական աշխատանքների ավարտը նախատեսված է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի վերջը: