Պուտինը հետամուտ է, որ բուժաշխատողների աշխատավարձի ավելացումը չազդի փոխհատուցման վճարի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հետևել, որ բուժաշխատողների աշխատավարձի ավելացումը չազդի փոխհատուցման վճարների վրա:

Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է Կրեմլում կայացած առողջապահության ոլորտի հարցերին նվիրված խորհրդակցությանը:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ բժիշկների աշխատանքի որակից և արդյունավետությունից շատ բան է կախված, այդ թվում՝ մարդկանց կյանքի տևողությունը, ազգի առողջությունն ու ժողովրդագրությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news